Ի՞նչ անել, երբ իմ մուտքի բանալին չի աշխատում
Եթե դուք ստանաք սխալի մասին այս հաղորդագրությունը․ «Կարծես թե մուտքի բանալին անվավեր է։ Եթե այս սխալը կրկնվի, դիմեք ծառայության կառավարչին»։ Խնդիրը վերացնելու համար կատարեք հետևյալ քայլերը․
- Համոզվեք, որ մուտքագրել եք մուտքի ամբողջական բանալին՝ ներառյալ առաջին հինգ նշանները (ss://), որոնք կարող են բաց թողնված լինել սեղմատախտակին ավտոմատ պատճենման արդյունքում։ Սովորաբար մուտքի ամբողջական բանալին այսպիսի տեսք ունի՝
ss://[email protected]:39485/?outline=1
- Եթե ձեր մուտքի բանալին չի պատճենվում սեղմատախտակին, դա կարող է կապված լինել հաղորդագրման հավելվածի կամ հարթակի հետ։ Սովորաբար նման բան տեղի է ունենում, երբ դուք հաղորդագրություն եք ստանում ձեր կոնտակտների ցանկում չներառված օգտատիրոջից։ Եթե դուք կոդ եք պատճենում հաղորդագրությունից, համոզվեք, որ ուղարկողն ավելացված է ձեր կոնտակտների ցանկում, ապա նորից փորձեք բացել հղումը։
- Եթե կատարել եք առաջին և երկրորդ քայլերը և շարունակում եք ստանալ սխալի մասին հաղորդագրություն, ապա սերվերն ամենայն հավանականությամբ արգելափակված է, կամ մուտքի բանալին այլևս վավեր չէ։ Եթե դուք ծառայության կառավարիչն եք, փորձեք նոր բանալի ստեղծել ձեզ համար։ Եթե ոչ, ապա դիմեք ծառայության կառավարչին՝ նոր բանալի ստանալու համար։