Skip to main content

Ինչո՞ւ չեմ կարողանում միանալ Outline ծառայությանը

Outline ծառայությանը միանալ չկարողանալու մի քանի պատճառներ կարող են լինել․

Ինտերնետ կապի խնդիրներ՝

Ինչպես փորձարկել․

Անջատեք Outline-ը և ստուգեք՝ արդյոք ինտերնետ կապը վերականգնվել է։

  • Եթե կապը վերականգնվել է, ծանոթացեք անսարքությունների վերացման տարբերակներին, որոնք կգտնեք ստորև։
  • Եթե չի վերականգնվել, սպասեք մի քանի րոպե, մինչև կապի կարգավորումները թարմացվեն։

Անսարքությունների վերացում․

Ձեր սարքում ինտերնետ կապը վերականգնելու համար կատարեք հետևյալ քայլերը․

  1. Մեկ այլ սարք միացրեք այս ցանցին։ Եթե այդ սարքը նույնպես չի կարողանում միանալ ինտերնետին, հնարավոր է՝ ցանցը չի աշխատում, և դուք պետք է սպասեք, մինչև այն նորից սկսի աշխատել, կամ վերացնեք անսարքությունը։
  2. Եթե մյուս սարքը կարողանում է միանալ ինտերնետին, ապա կատարեք հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը՝ առաջին սարքում կապը վերականգնելու համար․
    1. Միացրեք ավիառեժիմը (հեռախոսում)։
    2. Վերագործարկեք սարքը։
    3. Անջատեք սարքը, սպասեք 2 րոպե և նորից միացրեք այն։

Ցանցի հրապատի խնդիրներ․

Ինչպես փորձարկել․

  1. Անջատեք ձեր սարքը այդ Wi-Fi-ից կամ լարային ցանցից։
  2. Միացեք մեկ այլ ցանցի, օրինակ՝ բջջային ցանցին։
  3. Փորձեք նորից միանալ Outline-ի սերվերին։

Եթե դուք կարող եք միանալ սերվերին այլ ցանցի միջոցով, ապա անսարքությունը կապված է ձեր նախորդ ցանցի հետ։

Անսարքությունների վերացում․

Խնդրեք ծառայության կառավարչին թույլ տալ մուտք գործել Outline-ի սերվեր կամ միացեք այլ ցանցի միջոցով։

Հրապատի կամ հակավիրուսային ծրագրի խնդիրներ․

Ինչպես փորձարկել․

Փորձեք միանալ Outline-ին մեկ այլ սարքից։

Outline-ը այլ սարքում օգտագործելու համար ձեզ անհրաժեշտ կլինի մուտքի բանալի և Outline հավելվածը։

Անսարքությունների վերացում․

Ստուգեք՝ արդյոք ձեր հրապատի կամ հակավիրուսային ծրագրի կարգավորումներում թույլատրված է թրաֆիկի փոխանցումը VPN-ի և Outline-ի միջով։

Սարքի կարգավորումներ․

Ինչը ստուգել․

Android-ի համար՝

  1. Բացեք «Կարգավորումներ» հավելվածը։
  2. Գտեք VPN-ի կարգավորումները ձեր սարքում (VPN-ի կարգավորումներում ցուցադրված կլինեն VPN հավելվածները, որոնք տվյալ պահին հասանելիություն ունեն ձեր հեռախոսում)։
  3. Եթե Outline-ը ցուցադրված չէ VPN-ի կարգավորումներում, ապատեղադրեք այն և նորից տեղադրեք։ Դրանից հետո Outline-ին պետք է ավտոմատ կերպով տրամադրվեն անհրաժեշտ թույլտվությունները։

Եթե ձեր Android սարքում կան էկրանի վրադրումով տեղադրված հավելվածներ, դրանք կարող են ծածկել Outline-ի թույլտվություններով պատուհանը, և դուք այն չեք տեսնի։

Ձեր Android սարքում անցեք Կարգավորումներ > Հավելվածներ > Հավելվածների հատուկ հասանելիություն։ Ապա հպեք «Ցուցադրել այլ հավելվածների վրա»։ Դուք կարող եք հեռացնել ցանկացած հավելվածի հասանելիությունը, որը թույլատրում է այս պարամետրը։

iOS-ի համար՝ կարդացեք օգնության այս հոդվածը։

Սերվերի խնդիրներ․

Ինչպես փորձարկել․

Եթե ձեզ հասանելի են մեկից ավելի սերվերներ, փորձեք միանալ մյուսներից որևէ մեկին։

Անսարքությունների վերացում․

Կապվեք ծառայության կառավարչի հետ՝ իմանալու, թե արդյոք սերվերը չի ջնջվել։ Եթե պարզվի, որ ջնջվել է, խնդրեք նրան մեկ այլ սերվերի մուտքի բանալի տրամադրել։

Եթե դուք կարգավորել եք սերվերը, փորձեք նորից միանալ դրան Outline Manager-ի կամ SSH-ի միջոցով։ Եթե դա չօգնի, ստուգեք սերվերի կարգավիճակը ամպային ծառայությունների մատակարարի վահանակում։