Ինչպե՞ս կարգավորել Outline-ի սերվեր
Outline-ի սերվերի կարգավորումը Outline-ից օգտվելու առաջին քայլն է։ Դուք կամ որևէ մեկը, ում վստահում եք, պետք է սերվեր կարգավորի, որպեսզի կարողանաք Outline-ի միջոցով ազատ մուտք ունենալ դեպի ինտերնետ։
Նախքան սկսելը
Նախքան Outline-ի սերվերը կարգավորելը դուք պետք է ունենաք՝
-
Ձեր սեփական սերվերների կամ որևէ ամպային ծառայության, օրինակ՝ DigitalOcean-ի, Amazon Web Services-ի (AWS) կամ Google Cloud Platform-ի (GCP) հասանելիություն։
Եթե հասանելիություն չունեք որևէ ամպային սերվերի, հեշտությամբ կարող եք հաշիվ ստեղծել նման ծառայություններ մատուցող ցանկացած ընկերության հարթակում, այդ թվում՝ վերոնշյալ ծառայություններում։ Գրանցվելու համար, ամենայն հավանականությամբ, ձեզ հարկավոր կլինի վարկային քարտ։
-
MacOS 10.9 կամ ավելի նոր տարբերակով, Windows 7.0 կամ ավելի նոր տարբերակով կամ Լինուքս օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչ։
-
Outline Manager հավելվածը։
Սերվերի կարգավորում DigitalOcean ամպային ծառայությունում
Outline-ը կարելի է տեղադրել DigitalOcean-ում ընդամենը մի քանի սեղմումով։ Outline Manager-ը ձեր համակարգչում ներբեռնելուց և տեղադրելուց հետո կարող եք ընտրել DigitalOcean ամպային ծառայությունում տեղադրման տարբերակը, այնուհետև հետևել ցուցումներին և մի քանի պարզ քայլ կատարելով՝ տեղադրել և կարգավորել Outline-ի սերվերը։
Սերվերի կարգավորում այլ ամպային ծառայություններում
Outline Manager-ը ձեր համակարգչում ներբեռնելուց և տեղադրելուց հետո կարող եք Outline-ի սերվերը տեղադրել AWS, GCP, DigitalOcean կամ մեկ այլ ամպային ծառայության վիրտուալ մեքենայում։ Յուրաքանչյուր միջավայր իր յուրահատկություններն ունի, ուստի ամենատարածված ամպային ծառայություններում Outline Manager-ի տեղադրման գործընթացում մենք ներառել ենք ցուցումներ, այդ թվում՝ թե ինչպես կարգավորել պարամետրերը վիրտուալ մեքենայում՝ նախքան սերվերում Outline-ի տեղադրման հրահանգաշարը գործարկելը։
Լրացուցիչ օգնությո՞ւն է հարկավոր
Ծանոթացեք Outline-ի սերվերի կարգավորման մասին հաճախակի տրվող հարցերին։