Հրապատի հետ կապված սխալներ
Դուք կարող եք բախվել հրապատի հետ կապված երեք տեսակի սխալների հետ․
Արգելափակում ցանցի հրապատի կողմից։
Եթե փորձում եք տեղադրել Outline-ը, երբ միացած եք հրապատ ունեցող ցանցի, օրինակ՝ աշխատավայրում կամ դպրոցում, ապա միացեք մեկ այլ ցանցի։
Եթե խնդիրը չվերանա, ցանցի ադմինիստրատորից թույլտվություն խնդրեք՝ Outline-ի սերվերը հրապատով ցանցին միացնելու համար։ Տրամադրեք ադմինիստրատորին Outline-ի ձեր սերվերի IP հասցեն և այն միացքների համարները, որոնց միջոցով գործարկվում է Outline-ը։ Դրանք նշված են տեղադրման սկրիպտի վերջում։
Արգելափակում սերվերի հրապատի կողմից։
Եթե ձեր սարքում տեղադրված է ծրագիր, որն արգելափակում է ոչ ստանդարտ միացքների միջոցով կատարվող ելքային միացումները, կամ չճանաչված ծրագիր (օր.՝ CheckPoint-ի ZoneAlarm-ը), ապա ծանոթացեք ձեր սարքի կամ ծրագրի փաստաթղթերին՝ իմանալու, թե ինչպես կարող եք Outline-ի համար բացառություն ստեղծել։
Արգելափակում սերվերի հրապատի կողմից։
Ամպային ծառայությունների ձեր ընտրած մատակարարը կարող է ձեզնից պահանջել, որ սերվերի հրապատի համար բացառություններ ստեղծեք՝ բացելու այն միացքները, որոնց միջոցով պետք է գործարկվի Outline-ը։ Տեղադրման հրահանգաշարը գործարկելուց հետո ձեզ կառաջարկվի պատահականորեն ընտրված երկու միացք, որոնց միջոցով Outline-ը պետք է ձեր սերվերում գործարկվի։ Այս երկու միացքները բացելը պետք է որ բավական լինի։
Սերվերի հրապատի բացառություններ ստեղծելու համար խորհուրդ ենք տալիս ծանոթանալ «ufw» և «iptables» փաստաթղթերին․