Skip to main content

Ինչո՞ւ ես չեմ կարողանում տեղադրել Outline-ի սպասառուն Windows-ում

Դուք կարող եք տեսնել սխալի մասին այս հաղորդագրությունը․ «Կարծես թե Outline-ը ճիշտ չէ տեղադրված։ Փորձեք նորից տեղադրել այն։ Եթե դա չօգնի, ապա կարծիք ուղարկեք»։

Եթե դուք Outline-ը օգտագործում եք Windows-ով աշխատող սարքում, կարող եք անսպասելի սխալի բախվել։ Նման դեպքերում անհրաժեշտ է հեռացնել Outline-ի TAP ադապտերը (դրայվերը) և նորից տեղադրել հավելվածը։ Հիմնականում դա օգնում է։

Ստորև կգտնեք ընդհանուր ցուցումներ՝ TAP ադապտերն ու Outline-ը ապատեղադրելու և հավելվածը նորից տեղադրելու համար։ Այս գործողությունները կարող են տարբեր լինել՝ կախված Windows-ի ձեր օգտագործած տարբերակից։

  1. Ապատեղադրեք Outline-ի սպասառուի TAP ադապտերը։
    • Անցեք Սարքերի կառավարիչներ, ապա Ցանցային ադապտերներ։
    • Գտեք TAP-Windows Adapter V9 ֆայլը կամ Outline-ի հետ կապված TAP ադապտերը։
    • Ապատեղադրեք կամ ջնջեք այս ադապտերը։ Նկատի ունեցեք, որ այս գործողությունը կարող է ազդել ձեր տեղադրած այլ VPN հավելվածների վրա։
  2. Ապատեղադրեք Outline-ի սպասառուն։
    • Անցեք Ծրագրեր և գործառույթներ, ապա Ծրագրի ապատեղադրում։
    • Գտեք Outline-ի սպասառու հավելվածը և ապատեղադրեք այն։
    • Ներբեռնեք Outline-ի սպասառուի նոր տարբերակը և նորից տեղադրեք այն ձեր Windows սարքում։ Նոր տեղադրման ընթացքում ավտոմատ կտեղադրվի նաև նոր TAP ադապտեր։

Եթե խնդիրը միևնույն է չի լուծվել, դիմեք աջակցման ծառայություն։