Skip to main content

Ինչպես կարծիք կամ առաջարկ ուղարկել

Շնորհակալություն, որ օգնում եք բարելավել Outline-ը։ Կարծիք հայտնելու մի քանի եղանակ կա, ընդ որում՝ կարող եք դա անել անանուն կերպով կամ էլ․ հասցեի նշմամբ (եթե ուզում եք պատասխան ստանալ)՝

  • Ծրագրավորողների համար․ Outline-ը բաց կոդով ծրագրակազմ է, որը տեղակայված է GitHub-ում։ Դուք կարող եք կիսվել ձեր գաղափարներով GitHub-ում կամ Reddit-ի մեր համայնքում։
  • Օգտատերերի համար․ դուք կարող եք կարծիք ուղարկել Outline կամ Outline Manager հավելվածների միջոցով։ Կիսվեք մեզ հետ ձեր մտքերով և ցանկության դեպքում ներառեք ձեր էլ․ հասցեն, որպեսզի կարողանանք ձեզ պատասխանել։ Մենք նաև հավաքում ենք որոշ մետատվյալներ ձեր միջավայրի մասին, ուստի կարող ենք օգնել ձեզ վերացնել ձեր օգտագործած դիտարկիչի, օպերացիոն համակարգի և ծրագրակազմի տարբերակի հետ կապված անսարքությունները։
  • Այս կայքի միջոցով․ սեղմեք «Կապվել մեզ հետ» հղումը կայքի ցանկացած բաժնում։
  • Լուրջ խնդիրներ․ եթե ուզում եք հաղորդել անվտանգության հետ կապված լուրջ խնդրի մասին, խնդրում ենք մանրամասներով նամակ ուղարկել security [at] getoutline.org հասցեին։

Եվս մեկ անգամ ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ ժամանակ հատկացրիք կարծիք հայտնելու համար։