Տերմինաբանություն
Ի՞նչ է VPN-ը
Վիրտուալ մասնավոր ցանցը (VPN) մասնավոր կապ է ձեր սարք(եր)ի և խնամորդի սերվերի միջև։ Երբ դուք VPN եք օգտագործում, ձեր թրաֆիկը թաքցվում է ինտերնետ ծառայությունների մատակարարից։ Հնարավոր է՝ դուք նախընտրեք VPN օգտագործել, երբ անհրաժեշտ լինի՝
- Պաշտպանել ձեր տվյալները հանրային Wi-Fi ցանցի միանալիս
- Գաղտնի պահել ձեր այցելությունների պատմությունը ինտերնետ ծառայությունների մատակարարից և պետական մարմիններից
- Բացել չգրաքննված բովանդակություն աշխարհի տարբեր աղբյուրներից
Ինչո՞վ է Outline-ը տարբերվում VPN-ներից
Ինտերնետ պրովայդերները կարող են հեշտությամբ հայտնաբերել և արգելափակել VPN-ները՝ անվտանգության ճանաչելի հաղորդակարգերի և/կամ նմանատիպ թրաֆիկի ծավալի պատճառով։ Outline-ը ավելի վստահելի է, քանի որ այն օգտագործում է այնպիսի հաղորդակարգ, որը դժվար է հայտնաբերել և, հետևաբար, դժվար է արգելափակել։ Մեր ծառայությունը պաշտպանված է ինտերնետի գրաքննության նույնիսկ ամենաբարդ, այդ թվում՝ ցանցերի կամ IP հասցեների վրա հիմնված եղանակներից։
Ի՞նչ է Outline-ի սերվերը
Outline-ի սերվերի միջոցով դուք կարող եք կառավարել VPN ցանցը, որին կարող են միանալ ձեր կողմից հաստատած օգտատերերը։ Եթե դուք նոր ցանց եք ստեղծում, կարող եք օգտագործել ձեր սեփական անվտանգ սերվերը, օրինակ՝ Outline-ի սերվերը (եթե ունեք այդպիսին) կամ որևէ ամպային ծառայություն, օրինակ՝
- DigitalOcean
- Google Cloud Platform (GCP)
- Amazon Web Services (AWS)
Ձեր սերվերը կարող եք կարգավորել Outline Manager-ում։
Ո՞վ է ծառայության կառավարիչը
Դա այն մարդն է, որը կարգավորում է Outline-ի սերվերը և օգտատերերին տրամադրում է մուտքի բանալիներ։ Ծառայության կառավարիչը սովորաբար պատասխանատու է նաև սերվերից օգտվելու ծախսերի համար։
Ի՞նչ է մուտքի բանալին
Մուտքի բանալին անհրաժեշտ է Outline-ի գոյություն ունեցող սերվեր մուտք գործելու և VPN-ին միանալու համար։ Մուտքի բանալիները տրամադրում է ծառայության կառավարիչը։ Կարող եք նաև ինքնուրույն կարգավորել Outline-ի սերվեր։ Ահա թե ինչպիսի տեսք ունի մուտքի բանալին (սա ընդամենը նմուշ է և չի աշխատի)՝
ss://[email protected]:39485/?outline=1
Ի՞նչ է Outline Manager-ը
Outline Manager-ը համակարգչային ծրագիր է, որը թույլ է տալիս ծառայության կառավարչին կարգավորել Outline-ի սերվեր, ստեղծել մուտքի բանալիներ և դրանցից յուրաքանչյուրի համար նշել թրաֆիկի սահմանաչափեր։ Outline Manager-ի նոր տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ կամ այստեղ։
Ի՞նչ է Outline-ի սպասառուն
Outline-ի սպասառուն ծրագիր է համակարգչի և շարժական սարքերի համար։ Այն թույլ է տալիս միանալ Outline-ի սերվերին և մուտքի բանալու միջոցով օգտվել VPN-ից։ Outline-ի սպասառուի նոր տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ կամ այստեղ։
Ի՞նչ են թրաֆիկի սահմանափակումները
Outline Manager-ը թույլ է տալիս ծառայության կառավարիչներին սահմանել թրաֆիկի 30-օրյա սահմանաչափ մուտքի բանալիների համար՝ գերօգտագործումը կանխելու և ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու համար։ Ծառայության կառավարիչները կարող են նշել կանխադրված սահմանաչափ, որը կգործի բոլոր բանալիների համար, կամ յուրաքանչյուր բանալու համար առանձին սահմանաչափ։ Հենց որ սահմանաչափը նշեք, այն անմիջապես կսկսի գործել և ժամը մեկ կկիրառվի։
Եթե ծառայության կառավարիչները համաձայնեն ուղարկել վիճակագրություն Jigsaw-ին, ապա նրանք պետք է ծանոթանան տվյալների հավաքման քաղաքականությանը՝ իմանալու, թե ինչպես են կազմվելու թրաֆիկի սահմանաչափերի մասին հաշվետվությունները։