Տվյալների և տեղեկությունների հավաքում
Outline-ը անձնական տեղեկություններ չի հավաքում առանց ձեր համաձայնության։ Ծառայությունը նաև չի հավաքում տեղեկություններ այն մասին, թե ինչ կայքեր եք այցելում, ում և ինչի հետ եք հաղորդակցվում։
Եթե դուք ամպային ծառայության հաշիվ եք ստեղծում կամ մուտք եք գործում կողմնակի ամպային ծառայության հաշիվ Outline Manager-ի միջոցով, մենք չենք ստանում ձեր կողմից ամպային ծառայությունների մատակարարին տրամադրված տեղեկությունները, օր․՝ ձեր էլ. հասցեն, անունը, վճարային տվյալները և վճարման մանրամասները։
Ավտոմատ հավաքվող տեղեկություններ
Ավտոմատ հավաքվում են երկու տեսակի տեղեկություններ։
- Սերվերի IP
Մենք ստանում ենք Outline-ի սերվերի IP հասցեն Quay.io ծառայությունից՝ գործառույթների ավտոմատ թարմացումների և անվտանգության հետ կապված բարելավումների ժամանակ։ Սերվերի IP հասցեով կարելի է նույնականացնել ամպային սերվերի մատակարարին և այն քաղաքը, որտեղ կարգավորվել է Outline-ի սերվերը։ Այնուամենայնիվ, այս տվյալների օգնությամբ հնարավոր չէ տեղեկություններ ստանալ սերվերի սեփականատիրոջ և օգտատերերի մասին։
- Տեխնիկական բնույթի անանուն տեղեկություններ
Երբ Outline-ում կրիտիկական խափանումներ են լինում կամ անշրջելի սխալներ են առաջանում, ինչպես նաև երբ կարծիք եք ուղարկում Outline հավելվածի միջոցով, մենք ստանում ենք ստորև նշված տվյալները։ Այս տվյալներն օգնում են մեզ ոչ միայն գտնել և շտկել սխալները, այլև բարելավել աշխատանքի կայունությունը։
- Երկիրը
- Լեզուն
- Խափանման/սխալի ամսաթիվը և ժամը, ինչպես նաև դրան նախորդած մինչև 100 իրադարձություն, օրինակ՝ տեղեկություն այն մասին, որ օգտատերը բացել է «Հավելվածի մասին» բաժինը
- Սխալի մասին հաղորդագրությունների բովանդակությունը
- Օպերացիոն համակարգի անվանումը և տարբերակը
- Հեռախոսի մոդելը (եթե կիրառելի է)
- Հավելվածի գործարկման ժամը
- Դիտարկիչը
- Կառուցվածքը
- Outline-ի տարբերակը և կառուցման համարը
Այս տեղեկությունները HTTPS հաղորդակարգի միջոցով փոխանցվում են Sentry (sentry.io) ընկերությանը, որը սխալների հետագծման բաց կոդով կողմնակի ծառայություն է։ Sentry-ն օգտագործում է ոլորտի ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաներ և ծառայություններ՝ ձեր տվյալները չարտոնված մուտքից, ինչպես նաև բացահայտումից, օգտագործումից կամ կորստից պաշտպանելու համար։ Sentry-ի կանոնների հետ կապված հարցեր ունենալու դեպքում այցելեք https://sentry.io/security/ և https://sentry.io/privacy/ էջեր, կամ գրեք [email protected] հասցեին։ Sentry ծառայությունում պահվող Outline-ի տվյալները հասանելի են միայն Outline-ի աշխատակիցներին։
Տվյալներ, որոնք մենք ստանում ենք միայն օգտատիրոջ համաձայնությամբ
Outline հավելվածը փոխանցում է հետևյալ տվյալները Outline-ի թիմին միայն օգտատիրոջից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո։
- Օգտագործման վիճակագրությունը
Outline-ի յուրաքանչյուր սերվեր ավտոմատ հավաքում է տեղեկություններ (վերջին մեկ ժամվա համար և մուտքի յուրաքանչյուր բանալու հիման վրա) փոխանցված բայթերի քանակի, օգտատիրոջ կողմից սերվերին միանալու քանակի, մուտքի օգտագործվող տվյալների ծագման երկրների և ավտոնոմ համակարգերի մասին, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե արդյոք որևէ գործառույթ միացվել կամ անջատվել է։ Հաղորդագրությունների բովանդակությունը կամ մետատվյալները, որոնց հիման վրա հնարավոր է նույնականացնել անձին (օր․՝ օգտանունը, էլ․ հասցեն, սարքի նույնացուցիչը և այլն), երբեք չեն պահվում։ Ամբողջ վիճակագրությունը կապված է սերվերի ID-ի հետ։ Սերվերի ID-ն փոխելու հետ կապված ցուցումները կարող եք գտնել այստեղ։
Ըստ կանխադրման՝ Outline-ի սերվերները չեն ուղարկում այս վիճակագրությունը Outline-ի աշխատակիցներին։ Եթե սերվերի ադմինիստրատորը թույլատրի վիճակագրության ուղարկումը, ապա Outline-ի աշխատակիցներն այն կստանան ժամը մեկ, իսկ 60 օր հետո այն կավելացվի երկրի մասշտաբով ամփոփ վիճակագրությանը։ Սերվերի ադմինիստրատորը ցանկացած պահի կարող է անջատել վիճակագրության ուղարկումը՝ անցնելով Outline Manager-ի «Կարգավորումներ» ընտրացանկ։
Սերվերի օգտագործման անանուն վիճակագրությունը մեզ թույլ է տալիս վերլուծել օգտագործման միտումները և բարելավել հավելվածը, ուստի անչափ շնորհակալ կլինենք, եթե համաձայնեք տրամադրել այն մեզ։
Օրինակ՝ եթե սերվերի ադմինիստրատորը համաձայնի տրամադրել մեզ վիճակագրությունը, մենք կիմանանք, որ 12345 ID-ով սերվերը երեկ օգտագործվել է 3 ժամ և փոխանցել է ընդհանուր առմամբ 500 ՄԲ ծավալով տվյալներ՝ օգտագործելով երեք բանալի ԱՄՆ-ում և Կանադայում, ընդ որում՝ թրաֆիկի սահմանափակումների գործառույթը միացված է եղել։
- Ձեր մեկնաբանությունները և կարծիք ուղարկելու ժամանակ տրամադրվող էլ․ հասցեն
Outline Manager և Outline հավելվածներում կարծիք հայտնելու հնարավորություն կա։ Խորհուրդ ենք տալիս անձը նույնականացնող տեղեկություններ չներառել ձեր կարծիքում, սակայն եթե ուզում եք պատասխան ստանալ մեր թիմից, կարող եք համապատասխան դաշտում նշել ձեր էլ. հասցեն։ Բացի այդ, ավտոմատ հավաքվում են որոշ տվյալներ, որպեսզի կարողանանք ավելի լավ հասկանալ ձեր կարծիքի էությունը։ Ծանոթացեք «Ավտոմատ հավաքվող տեղեկություններ» բաժնի երկրորդ կետին՝ իմանալու, թե ինչ տեղեկություններ ենք մենք հավաքում։ Outline-ի գաղտնիության և անվտանգության կանոնների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։
Եթե դուք օգտագործում եք Outline հավելվածի բետա տարբերակը Android սարքում, ապա մենք կարող ենք օգտագործել Google-ի Firebase ծառայությունը՝ հավաքելու վրիպազերծման տվյալներ, որոնք կօգնեն մեզ հայտնաբերել խնդիրները և բարելավել Outline-ը։ Firebase-ի գաղտնիության և անվտանգության կանոնների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ծառայության կայքում՝ firebase.google.com/support/privacy։ Եթե չեք ուզում, որ Outline-ը ուղարկի այս տեղեկությունները Firebase-ի միջոցով, ապա օգտագործեք հավելվածի աշխատանքային տարբերակը։