Ես ծրագրավորող եմ։ Որտե՞ղ կարող եմ աջակցություն գտնել Outline SDK-ն իմ հավելվածում ինտեգրելու համար։
Աջակցման ծառայության այս կայքը նախատեսված է Outline Manager և Outline Client հավելվածների օգտատերերի համար։ Իսկ ծրագրավորողներին առաջարկում ենք օգտվել GitHub-ից, եթե աջակցման կարիք ունենան։ Հարց ունենալու դեպքում խնդրում ենք այն հրապարակել SDK քննարկումների հարթակում։ Քննարկումների հարթակը հարցեր տալու, մտքեր փոխանակելու, հղումներով կիսվելու, Outline SDK-ից օգտվող մյուս ծրագրավորողներին աջակցություն ցուցաբերելու հիանալի վայր է։ Գործառույթների հետ կապված հարցումների կամ վրիպակների մասին հաղորդումների համար խնդրում ենք հայտ բացել։