Skip to main content

Ինչպե՞ս ստանալ մուտքի բանալի

Outline-ը գործիք է, որը թույլ է տալիս գործարկել մասնավոր VPN սերվեր և այն հասանելի դարձնել ուրիշներին։ Ի տարբերություն այլ VPN սերվերների՝ Outline-ի օգտագործման թույլտվություն գնելու կարիք չկա։ Մուտքի բանալի կարելի է ստանալ միայն ծառայության ադմինիստրատորից։ Outline-ի մասնագետները չեն տրամադրում մուտքի վճարովի կամ անվճար բանալիներ։ Մենք Outline-ի մուտքի բանալիների պաշտոնական գործընկերներ չունենք՝ բացի պարսկալեզու օգտատերերի համար նախատեսված Paskoocheh-ից։

Ահա մուտքի բանալի ստանալու երեք տարբերակ․

  • Եթե ճանաչում եք որևէ մեկին, ով Outline-ի սերվեր ունի, խնդրեք նրան, որ ձեզ իր սերվերին միանալու հրավեր ուղարկի և մուտքի բանալի տրամադրի։
  • Ստեղծեք ձեր սեփական սերվերը․ Windows, Mac կամ Լինուքս համակարգչում ներբեռնեք Outline Manager-ը և կարգավորեք Outline-ի ձեր սեփական մասնավոր սերվերը։ Դրանում բարդ բան չկա, հատկապես, եթե օգտվում եք DigitalOcean ամպային ծառայություններ մատուցողից։
  • Օգտագործեք Outline կամ Shadowsocks ծառայությունը․ Outline-ի սպասառուն կարող է նաև օգտագործվել Outline-ի կամ Shadowsocks-ի հաղորդակարգ օգտագործող կողմնակի ծառայությունների հետ։ Օրինակ՝
    • nthLink-ը Outline-ի բազայի վրա անվճար ծառայություն է գործարկում՝ Outline-ի սպասառուի մոդիֆիկացված տարբերակով։
    • ASL19-ը գործարկում է Outline-ի մոդիֆիկացված տարբերակ՝ BeePass անվանմամբ, ինչպես նաև Telegram ռոբոտ, որը BeePass-ի սերվերի մուտքի անվճար բանալիներ է տրամադրում։
    • Պարսկալեզու օգտատերերը կարող են Outline-ի մուտքի բանալի խնդրել ASL19-ի Paskoocheh ծառայությունից։

Outline-ի սպասառու հավելվածը ներբեռնելուց հետո պատճենեք և տեղադրեք մուտքի բանալին Outline-ի սպասառուի մեջ՝ Outline-ի սերվերին միանալու համար։