Outline-ի սպասառուի տեղադրումը Linux-ում
Outline Client-ի 1.15 տարբերակից սկսած՝ բոլոր հաջորդող տարբերակները կթողարկվեն որպես Linux օպերացիոն համակարգի համար Debian փաթեթներ: Ծանոթացեք մեր՝ համակարգի հանդեպ ներկայացվող նվազագույն պահանջներին և իմացեք, թե որ օպերացիոն համակարգերն ենք մենք աջակցում:
Տեղադրեք Outline Client-ը Debian-ի հիման վրա գործող Linux դիստրիբուցիաների համար (նախընտրելի)
Կիրառել հետևյալ հրահանգները.
- Տեղադրեք Outline-ի պահոցային բանալին և ավելացրեք պահոցը:
wget -qO- https://us-apt.pkg.dev/doc/repo-signing-key.gpg | sudo gpg --dearmor -o /etc/apt/trusted.gpg.d/gcloud-artifact-registry-us.gpg
echo "deb [arch=amd64] https://us-apt.pkg.dev/projects/jigsaw-outline-apps outline-client main" | sudo tee /etc/apt/sources.list.d/outline-client.list - Թարմացրեք apt փաթեթի ցուցակը և տեղադրեք Outline-ի սպասառուի նոր տարբերակը։
sudo apt update
sudo apt install outline-client
Առաջիկա թարմացումների առկայությունը ստուգելու կամ նոր տարբերակը տեղադրելու համար կրկին գործարկեք քայլ 2-ում ներկայացված հրամանները։ Նկատի ունեցեք, որ հավելվածի մեջ ավտոմատ թարմացումն անջատված է Linux-ի վրա գործող Outline-ի սպասառուի համար՝ սկսած տարբերակ 1.15-ից:
Outline-ի սպասառուն ապատեղադրելու համար գործարկեք հետևյալ հրամանը.
sudo apt purge outline-client
Այլընտրանքային տարբերակ
- Ներբեռնեք նոր Outline Client Debian փաթեթը https://s3.amazonaws.com/outline-releases/client/linux/stable/outline-client_amd64.deb
- Փաթեթը տեղադրելու համար հրամանատողում գործարկեք հետևյալ հրամանները․
wget -O ./outline-client.deb https://s3.amazonaws.com/outline-releases/client/linux/stable/outline-client_amd64.deb
sudo apt install ./outline-client.deb - Թարմացումների առկայությունը ստուգեք ձեռքով, քանի որ թարմացումն անջատված է Linux-ի վրա գործող Outline-ի սպասառուի համար՝ սկսած տարբերակ 1.15-ից։
- Outline-ի սպասառուն ապատեղադրելու համար հրամանատողում գործարկեք հետևյալ հրամանը.
sudo apt purge outline-client