Skip to main content

Ինչպես միացնել ձեր սարքը Outline-ի սերվերին

Ինչպես միացնել ձեր սարքը Outline-ի սերվերին

Ձեր սարքը Outline-ի սերվերին միացնելու համար դուք պետք է սերվերի ադմինիստրատորից հրավեր ստանաք՝ եզակի մուտքի բանալիով իր սերվերին միանալու համար։ Այս հրավերի օգնությամբ դուք կկարողանաք՝

  • ներբեռնել և տեղադրել Outline-ը ձեր սարքում (եթե դա դեռ չեք արել),
  • օգտագործել մուտքի բանալին՝ ձեր սարքի և Outline-ի սերվերի միջև ապահով կապ հաստատելու համար։

Սերվերին միանալուց հետո դուք կկարողանաք սեղմել միացման կամ անջատման կոճակները՝ Outline-ը օգտագործելու համար։

Կարևոր է․ Outline-ը չի աշխատում առանց մուտքի բանալու և Outline-ի սերվերի։ Եթե ներբեռնեք և տեղադրեք Outline հավելվածն առանց բանալու, ձեր ինտերնետ թրաֆիկը պաշտպանված չի լինի։