Skip to main content

Outline-ի սերվերի կարգավորման մասին ՀՏՀ

Կարո՞ղ եմ Outline-ը օգտագործել առանց սերվերի

Ոչ։ Outline-ի ծրագրակազմին անհրաժեշտ է հասանելիություն որևէ սերվերի, որը պետք է կառավարվի ձեր, ձեր կազմակերպության կամ որևէ վստահելի կողմնակի կազմակերպության կողմից։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում Outline-ի սերվերը կարգավորելու համար

Հիմնականում 5 րոպեից պակաս։ Outline-ը կարելի է տեղադրել ցանկացած ամպային ծառայությունում, սակայն մենք համագործակցում ենք DigitalOcean-ի հետ՝ ապահովելու ավելի հարմար և ուղղորդված տեղադրում, ինչի շնորհիվ դուք կկարգավորեք ձեր սերվերն ընդամենը մի քանի սեղմումով և առանց սկրիպտների օգտագործման։

AWS-ը, GCP-ն կամ ընդլայնված տեղադրումն ընտրելու դեպքում մենք պարզեցրել ենք սերվերի տեղադրման գործընթացը՝ սահմանափակելով այն ընդամենը մեկ սկրիպտով, որն աշխատում է միջավայրերի մեծ մասում։

Որտե՞ղ կարող եմ կարգավորել Outline-ի սերվեր

Outline-ի սերվերն աշխատում է ամպային ծառայությունների մեծ մասի հետ այն երկրներում, որտեղ դրանք հասանելի են։

Ամենահեշտ տարբերակը DigitalOcean ամպային ծառայությունում կարգավորելն է, քանի որ այն ունի սերվերներ տարբեր վայրերում, օր․՝ Ամստերդամում, Տորոնտոյում, Սան Ֆրանցիսկոյում և Սինգապուրում։ Եթե նախընտրում եք տեղադրել մեկ այլ ամպային ծառայությունում կամ ձեր սեփական ենթակառուցվածքում, կարող եք Outline Manager-ում ընտրել «Advanced Mode» (ընդլայնված ռեժիմ) տարբերակը և հետևել տեղադրման ցուցումներին՝ օգտագործելով կարգավորման սկրիպտը։

Որտե՞ղ պետք է կարգավորեմ Outline-ի իմ սերվերը

  1. Outline-ի սերվերի համար տեղակայման վայր ընտրելիս պետք է հաշվի առնեք հետևյալ գործոնները․
  2. Outline-ի սերվերի տեղակայման վայրն ազդում է ինտերնետի օգտագործման վրա։ Օրինակ՝ եթե սերվերը գտնվում է Ամստերդամում, օգտատերերը կունենան ինտերնետի նույն հասանելիությունը, ինչ եթե նրանք լինեին Նիդեռլանդներում։ Այս դեպքում որոշ կայքեր ըստ կանխադրման կցուցադրվեն հոլանդերենով, սակայն կայքի կարգավորումներում ցանկացած պահի կարող եք ընտրել մեկ այլ լեզու։
  3. Օգտատերերի և Outline-ի սերվերի միջև հեռավորությունը կարող է ազդել տվյալների փոխանցման արագության վրա։ Որպես կանոն, Outline-ի սերվերի և օգտատերերի սարքերի միջև ֆիզիկական հեռավորությունը ազդում է դրանց միջև տվյալների փոխանցման ժամանակի վրա։ Շատ դեպքերում դուք հնարավորություն ունեք ընտրելու այն սերվերը, որն ամենամոտն է ձեր օգտատերերին։ Կարող եք նաև աչքի անցկացնել Ստորջրյա մալուխների քարտեզը՝ տեսնելու, թե ինտերնետային որ մալուխներն են միացած ձեր երկրին կամ տարածաշրջանին։
  4. Ձեր VPN սերվերի գտնվելու վայրը կարող է ազդել իրավական դաշտի վրա։ Նկատի ունեցեք, որ Outline-ի ծրագրակազմը չի գրանցում ձեր թրաֆիկը։ Իմացեք ավելին անվտանգության և գաղտնիության մասին, երբ օգտվում եք Outline-ից։