Skip to main content

Google Cloud-ի ավտոմատ կարգավորում

Ընդհանուր տեղեկություններ

Outline Manager-ը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով կարգավորելու Outline-ի սերվերը, որը տեղակայված է Google Cloud-ում։ Այս գործառույթից օգտվելու համար ձեր Google հաշվով մուտք գործեք Outline Manager։ Այդպիսով սարքում տեղադրված հավելվածը կստանա որոշակի OAuth թույլտվություններ, որոնք անհրաժեշտ են Google Cloud հաշիվ կարգավորելու համար։

Եթե չեք ուզում հավելվածին տրամադրել այս թույլտվությունները, ապա հետևեք Outline Manager-ի ընդլայնված ցուցումներին՝ Outline-ը Google Cloud Platform-ում գործարկելու համար։

Թույլտվությունների տրամադրում

Սերվերի ավտոմատ կարգավորման գործառույթից օգտվելու համար դուք պետք է Outline Manager-ին տրամադրեք հետևյալ թույլտվությունները։

Google Cloud Platform

  • Դիտել և կառավարել Google Compute Engine-ի ձեր ռեսուրսները
  • Դիտել ձեր տվյալները Google Cloud-ի ծառայություններում և տեսնել ձեր Google հաշվի էլ․ հասցեն

Հաշվի հիմնական տվյալներ

  • Տեսնել ձեր Google հաշվի հիմնական էլ․ հասցեն
  • Կապել ձեզ Google-ում ձեր անձնական տվյալների հետ

Մուտքի ընդլայնված իրավունքներ

  • Կառավարել Cloud Platform-ի ձեր նախագծերը
  • Դիտել և կառավարել Google Cloud Platform-ի ձեր վճարային օգտահաշիվները
  • Կառավարել ձեր Google API ծառայության կազմաձևը

Այս թույլտվությունները տրամադրելով՝ ձեզ հասանելի կդառնան Outline-ի սերվերների կառավարման լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում՝

  • ճիշտ վճարային օգտահաշիվն ընտրելու հնարավորություն,
  • Outline-ի սերվերների կազմակերպման համար նոր նախագծի ստեղծման հնարավորություն,
  • տվյալների մշակմամբ զբաղվող հասանելի կենտրոնների ցանկի ստեղծման հնարավորություն,
  • Outline-ի գործարկման համար նոր վիրտուալ մեքենաների ստեղծման հնարավորություն,
  • Outline-ը նոր վիրտուալ մեքենաներում կարգավորելու հնարավորություն։

Թույլտվությունների չեղարկում

Դուք կարող եք չեղարկել Google Cloud Platform-ի հասանելիությունը Outline Manager-ի համար Իմ հաշիվըբաժնում։ Երբ չեղարկեք թույլտվությունները, ավտոմատ կարգավորման միջոցով ստեղծված բոլոր սերվերները կշարունակեն նախկինի պես աշխատել, սակայն այլևս չեն հայտնվի Outline Manager-ում։ Թույլտվությունները վերականգնելու համար անհրաժեշտ է նորից միանալ Google Cloud Platform-ին՝ սկսելով ավտոմատ կարգավորման գործընթացը։

Սերվերների կազմակերպում Outline-ի նախագծի օգնությամբ

Google Cloud-ի ավտոմատ կարգավորումն օգտագործում է մեկ Google Cloud նախագիծ՝ Outline-ի սերվերները կազմակերպելու համար։ Նախագիծը ստեղծվում է ավտոմատ կարգավորման գործառույթի առաջին օգտագործման ժամանակ։ Դրան հատկացվում է ID, որը բաղկացած է «Outline-» նախածանցից և պատահական նիշերի տողից։ Նախագծի ստեղծման ընթացքում դուք կարող եք փոխել ID-ն։ Ըստ կանխադրման՝ նախագիծը կպահվի «Outline servers» անվանումով։

Վճարային օգտահաշիվ

Google Cloud նախագծերի համար անհրաժեշտ է նշել որևէ կապված «վճարային օգտահաշիվ»։ Երբ Google Cloud-ի ավտոմատ կարգավորման գործառույթն առաջին անգամ օգտագործեք, համակարգը ձեզնից կխնդրի տրամադրել վճարային օգտահաշիվ, որը պետք է կապվի Outline-ի սերվերների հետ։ Եթե վճարային օգտահաշվի հետ կապված խնդիրների պատճառով սերվերի աշխատանքն ընդհատվել է, մտեք Google Cloud Console, գտեք Outline-ի հետ կապված «Outline servers» անվանումով նախագիծը և թարմացրեք վճարային կարգավորումները։

Սերվերների հեռացում

Ավտոմատ կարգավորման միջոցով ստեղծված սերվերները հեռացնելու ամենահեշտ եղանակը Outline Manager-ի միջոցով դա անելն է։ Եթե ուզում եք սերվերներն ինքնուրույն հեռացնել, մտեք Google Cloud Console, գտեք «Outline servers» անվանումով նախագիծը, որը ստեղծվել է սկզբնական կարգավորման ժամանակ, և հեռացրեք դրանից ռեսուրսները կամ անջատեք նախագիծը։